1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրապարակվել է Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

Հրապարակվել է Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը երաժշտասերներին ներկայացրեց «Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում և Եվրատեսիլի յութուբյան էջում: 

Հոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Մեզ  հետ զրույցում Աթենա Մանուկյանը պատմել էր, որ «Chains On You» երգը գրել են իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ երկու օրում, երբ ձայնագրում էին Աթենայի նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի: «Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել: Բառերը գրել եմ ավտոբուսի մեջ, երբ մի կետից մյուս կետն էի տեղափոխվում:  Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այն միանգամից չեն ընկալում: Երգում խոսվում է մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմ ասել, որ դրանք կարող են փայլել միայն մեզ մոտ, քանի որ իրականում մերն են»,-նշել էր երգչուհին:

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]