Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել Է 11-ով՝ մինչեւ 45

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել Է 11-ով՝ մինչեւ 45

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 34-ից մինչեւ 45 Է հասել վերջին 24 ժամվա ընթացքում: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ներբերման եւ տարածման կանխարգելման օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում այսօրվա դրությամբ գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 45 դեպք, դրանցից 42-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների մոտ, երկուսը՝ ՉԺՀ-ի քաղաքացիների, մեկը՝ Իտալիայի քաղաքացու մոտ»,-ասել են շտաբում:

Ինչպես նշվում Է, 11 նոր վարակվածներն այցելել են Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման 11 դեպք Է գրանցվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մոտ, 5-ը՝ Մոսկվայում, մեկը՝ Մոսկվայի մարզում, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգում, մեկը՝ Լենինգրադի մարզում, մեկը՝ Պերմի երկրամասում»,- հավելել են շտաբում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]