Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին նկատելի պակասում են բանավեճերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին նկատելի 
պակասում են բանավեճերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մամուլի ակումբը հրապարակեց հայաստանյան հեռարձակվող լրատվամիջոցներում սահմանադրական փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները: Մշտադիտարկման առաջին փուլն ընդգրկել է 2020 թվականի փետրվարի 17-ից մարտի 4-ն ժամանակահատվածը: Դիտարկվել են Առաջին ալիք, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Շանթ» և մայրաքաղաքային «Արմնյուզ» և «5-րդ ալիք» վերգետնյա հեռուստաալիքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ մշտադիտարկման ուսումնասիրության առարկա են դարձել հետազոտված լրատվամիջոցների անդրադարձները հանրաքվեի թեմային:

«Ընդ որում, համապատասխան նյութերը բաշխվել են երեք պայմանական թեմատիկ կատեգորիաների: Մասնավորապես, հանրաքվեի անցկացման օրինականությունն ու նպատակահարմարությունը, վերաբերմունքը հանրաքվեին ներկայացրած հարցի վերաբերյալ և հանրաքվեի կազմակերպման գնահատականը»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Հաղորդումներում շեշտադրումները տարբեր են եղել: Մի կողմից խոսվում էր Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության և դրա միջոցով անկախ արդարադատության համար դուռ բացելու և թավշյա հեղափոխության օրակարգն ամբողջացնելու մասին: Մյուս կողմից բերվում էին փաստարկներ հանրաքվեի անցկացման նախաձեռնության ոչ սահմանադրական լինելու օգտին: Բորիս Նավասարդյանը նկատեց, որ հանրաքվեի անցկացման օրինականությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև հանրաքվեի կազմակերպումը պայմանական թեմաներով կատեգորիաների նկատմամբ դիրքորոշումների հարաբերակցությունն ակնհայտորեն իշխող քաղաքական ուժի հակառակորդների և քննադատողների օգտին է եղել: Հետազոտված 8 լրատվամիջոցների հանրագումարային արդյունքներով հանրաքվեի անցկացման օգտին արձանագրվել է 28 անդրադարձ, դեմ՝ 140, չեզոք՝ 32: Հանրաքվեի կազմակերպման թեմայի առնչությամբ եղել է 13 դրական, 56 բացասական և 526 չեզոք անդրադարձ:

«Սա աննախադեպ երևույթ է մեր հանրաքվեների պատմության ընթացքում: Սովորաբար «այո»-ն և հանրաքվեի նպատակահարմարությունը ծավալուն լուսաբանում էր ստանում: Մեր նշած թեմաներով այսօր պատկերը հակառակ է»,-ասաց  Բորիս Նավասարդյանը:

Թեմատիկ երկրորդ կատեգորիայի դեպքում, այն է վերաբերմունքը հանրաքվեի ներկայացված հարցին, ոչ մեծ առավելություն է ստացել «այո»-ն՝ 91 անդրադարձ, «ոչ»-ի 86-ի դիմաց: Սա պայմանավորված էր «Այո» քարոզչության կողմի համար դրամահավաքի միջոցառման ակտիվ լուսաբանմամբ, որին հատկապես հատուկ ուշադրություն է հատկացրել «Արմնյուզ»-ը: Բորիս Նավասարդյանը նկատեց, որ «Ոչ»-ի կողմը շեշտը դնում է ոչ թե քարոզչության, այլ ընթացակարգերի պատշաճ պահպանման վրա:

Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների հաճախակի լուսաբանմանը, ապա Բորիս Նավասարդյանը նշեց, որ քարոզարշավն ակտիվորեն լուսաբանել է «Արմնյուզ»-ը, ինչը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ տվյալ հեռարձակողն ունի լրատվական- վերլուծական և հասարակական-քաղաքական ուղղվածություն: Մնացած հեռուստաընկերություններից Առաջին ալիքը, Երկիր մեդիան առավել ակտիվ են եղել, մյուսները՝ համեմատաբար պասիվ:

«Այստեղ պետք է մի հանգամանք ընդգծել: Այս անգամվա ընտրություններին նկատելի պակասում են բանավեճերը, նույն հաղորդման շրջանակում «այո»-ի և «ոչ»-ի ներկայացուցիչները չեն բանավիճում: Երկու կողմերն էլ խուսափում են: «Ոչ»-ն ավելի շատ հետևում է, որ գործընթացը օրինականության շրջանակում լինի, իսկ «Այո»-ի կողմը նպատակահարմար չի գտնում»,-ասաց Բորիս Նավասարդյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]