1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայում ՀՀ դեսպանությունն ընդունելություն իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում

Իսպանիայում ՀՀ դեսպանությունն ընդունելություն իրականացնելու է միայն 
նախնական գրանցման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Իսպանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 16-ից Իսպանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը.

«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։ Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից` +34 674 23 94 38, Whats App +34 674 23 94 38: Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։ Հարգանքով Իսպանիայում ՀՀ դեսպանություն»,- ասված է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]