1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում սկսել են գործել բժշկական դիմակների փոքր արտադրություններ

Հայաստանում սկսել են գործել բժշկական դիմակների փոքր արտադրություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսել է բժշկական դիմակների շատ փոքր լոկալ արտադրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների եհտ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Դիմակների գնային որոշակի փոփոխություններ կան, քանի որ դրանք տարբեր աղբյուրներից և տարբեր գներով են ձեռք բերվել: Սակայն տնտեսավարողները մեզ հայտնում են, որ գների նվազեցման միտում կա: Չինաստանից էլ վաճառքի առաջարկ կա: Նոր խմաբաքանակ ևս ստացել ենք: Նաև դիմակների որոշակի շատ փոքր լոկալ արտադրություններ են սկսվել»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դրանց գինը մոտ 200 դրամ է:

Նա վստահեցրեց՝ եթե պետությունը ձեռք բերելու անհրաժեշտություն ունենա, կարող են դա ապահովել: Գևորգյանը նկատեց, որ մեծածախ շուկայում դիմակների գինը ներկայում 150-200 դրամ է:

Նա նշեց՝ ներկայիս թվերը, պահանջարկը հաշվելով նկատում են, որ դիմակների խնդիրը կարծես թե այնքան լուրջ չէ: Անրադառնալով նրան, որ դեղատներում դիմակները մեկ անձին վաճառում են սահմանափակ քանակով՝ Գևորգյանը ասաց, որ  տնտեսավարողներն այդ հարցով իրենց հետ զրուցել են: «Եթե անսահամանափակ քանակով վաճառեն, ապա օրական ֆիզիակաան ծավալը կարող է չկարողանան ապահովել»,-նշեց նա:

Աշխարհում կորոնավիրուսի ռիսկի ի հայտ գալուց ի վեր ինչպես շատ երկրներում, այնպես էլ  Հայաստանում դեղատներում բժշկական դիմակների պակաս նկատվեց, որոշներում դա առհասարակ բացակայում էին, որոշներում վաճառվում սահամնափակ թվով և շատ ավելի բարձր գնով: ՏՄՊՊՀ-ն տնտեսավարողներին հորդորել էր խուսափել անհարկի թանկացումներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]