Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուբեյի նահանգում, չհաշված Ուհանը. արդեն ութերորդ օրն Է, ինչ COVID-19-ի նոր դեպքեր չկան

Հուբեյի նահանգում, չհաշված Ուհանը. արդեն ութերորդ օրն Է, ինչ COVID-19-ի նոր դեպքեր չկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում Է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը Չինաստանում, մարտի 13-ի առավոտվա դրությամբ, մեկ օրվում արձանագրվել Է մահվան յոթ դեպք COVID-19-ի հարուցած թոքաբորբից (Ուհանում՝ վեց), եւ հայտնաբերվել Է ութ նոր հիվանդացած, հայտնել Է կոմիտեն: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ Չինաստանը բարելավումների Է հասել համաճարակի տարածումը կանխելու գործում, վերականգնվում են արտադրությունը եւ բնակչության բնականոն կյանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]