Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով

Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ 
նկատառումներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

«Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման ու առողջապահական և կանխարգելիչ նկատառումներից ելնելով»,- նշեց Խաչատրյանը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում տիրող իրավիճակից ելնելով պանդեմիա է հայտարարել: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Ընդհանուր առմամբ այս պահին 88 քաղաքացի, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, մեկուսացված են:

Մարտի 12-ին հանրապետությունում հայտնաբերվել է ևս 2 կորոնավիրուսով վարակված անձ, որոնք Էջմիածին քաղաքի բնակիչներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]