Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու 
ցանկություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը:

Հիմնականում դիմում են Իրանից. դիմողներրի թիվը 5-ից քիչ է: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն:

Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:

Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Եվս 3 դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 11-ին, 2  դեպքի մասին՝ մարտի 12-ին: Մարտի 13-ին կրթական հաստատություններում դասերը դադարեցվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]