1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը քարոզարշավի շրջանակում հանդիպեց Արենիի բնակիչների հետ

Փաշինյանը քարոզարշավի շրջանակում հանդիպեց Արենիի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ, ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը շեշտեց՝ հանրաքվեով ուզում են,որ 6 տարին մեկ ՀՀ-ում լինեն ՍԴ նախագահի ընտրություններ՝ այնպես, ինչպես սահմանում է գործող Սահմանադրությունը: Եթե փոփոխություններ չլինեն, ապա ՍԴ նախագահի ընտրություն կլինի միայն 2035-ին:

«Մենք ուզում ենք, որ ՍԴ դատավորները պաշտոնավարեն 12 տարի՝ այնպես, ինչպես գրված է Սահմանադրությամբ: Եթե մնանք «ոչիստների» տրամաբանության մեջ, ՍԴ դատավորները պետք է պաշտոնավարեն 25, 35 տարի՝իրենց մեկնաբանության համար: Մենք ուզում ենք, որ ՍԴ-ն լինի բալանսավորված: Այսօր ՍԴ-ի 7 անդամները, ում հարցը մենք ուզում ենք լուծել, ներկայացված կամ ընտրված են Սերժ Սարգսյանի կողմից, նախորդ խորհրդարանի կողմից, Գալուստ Սահակյանի կողմից են առաջադրված, Հովիկ Աբրահամյանի կողմից են առաջադրված, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից են նշանակված: Մենք ասում ենք, որ այսօրվա Սահմանադրությամբ ուրիշ բան է նախատեսված»,-ասաց նա ու նկատեց՝ փաստացի ներկայիս ՍԴ-ի գերակշիռ մասը չի համապատասխանում գործող սահմանադրությանը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]