1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ucom-ը կիսվում է կիբերհիգիենայի և կիբերանվտանգության փորձով

Ucom-ը կիսվում է կիբերհիգիենայի և կիբերանվտանգության փորձով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության աշխատակիցները շարունակում են կիսվել գիտելիքով ու փորձով Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների, նրանց ուսուցիչների, ուսանողների և դասախոսների հետ։ Մարտի 11-ին կայացած «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավին մասնակցել են Հայաստանի ողջ տարածքից Երևան ժամանած շուրջ 123 հոգի։ 

Հաշվի առնելով կիբերանվտանգության ապահովման կարևորությունը, երիտասարդ օգտատերերի աճին զուգընթաց նաև կիբեռհանցագործությունների աճը՝ բանախոսները խոսել են կիբերհիգիենայի, կիբերբուլինգի, կիբերթրաֆիկինգի և առհասարակ դրական թվային հետքի մասին։

 «Ucom-ի աշխատակիցները մշտապես պատրաստ են իրենց գործնական փորձով ու առկա գիտելիքով կիսվել դրա անհրաժեշտությունն ունեցող և կիբերտարածության մեջ առավել խոցելի խմբերի հետ։ Տարիներ շարունակ մենք հետևողաբար կրթում ենք հատկապես աշակերտներին և մշտապես պատրաստ ենք միանալ կիբերանվտանգության ոլորտում հասարակության տեղեկատվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերության անունից «Կիբերանվտանգ Հայաստան» միջոցառման ընթացքում կայացած համաժողով-քննարկմանը մասնակցել է Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։ Խոսնակների թվում էին նաև կիբեռանավտանգության մասնագետ, միջոցառման կազմակերպիչ Անահիտ Պարզյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և այլք։ Քննարկմանը հաջորդել է կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ դասընթացը։

 

       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]