Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը վստահեցնում է՝ կառավարությանը պետք է ՍԴ, որի իշխանությունը կբխի ժողովրդից

Փաշինյանը վստահեցնում է՝ կառավարությանը պետք է ՍԴ, որի իշխանությունը կբխի 
ժողովրդից

ԵՂԵԳՆԱՁՈՐ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը, իշխանությունը ցանկանում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով երկրում տեսնել Սահմանադրական դատարան, որի իշխանությունը կբխի միայն ժողովրդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Հայաստանում չի կարող լինել պետական մարմին, այդ թվում դատական, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Մենք այսօր կառավարություն կամ ԱԺ ենք միայն մի բանի շնորհիվ, մեր իշխանությունը բխում է ձեր կամքից»,-ասաց վարչապետը՝ դիմելով ժողովրդին:

Նա նշեց՝ այսօր այդ ինստիտուցիոնալ և համակարգային հարցը պետք է լուծեն: «Ունենք գործադիր և օրենսդիր իշխանություն, որի գործառույթը բխում է ժողովրդից: Եվ ՍԴ-ի իշխանությունը բխում է Սերժ Սարգսյանի և հանրապետականի կոռումպացված խմբակից:

«Մեզ պետք է ՍԴ, որի իշխանությունը բխի ժողովրդից»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ ՍԴ-ն ժողովրդի կամքի հետ պետք է կապվի առաջինը հենց այս հանրաքվեով:

Նա հավելեց՝ դրանից հետո միայն կառավարությունը, նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներ, որոնք կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Դրանից հետո միայն նրանց թեկնածությունը կգնա ԱԺ, ընդ որում՝ այն ԱԺ, որին ժողովուրդն է ընտրել:

Վարչապետը նաև շրջեց Եղեգնաձորում, «Այո»-ի բուկլետներ բաժանեց քաղաքացիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]