Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները

Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Այդ մասին գրել Է La Vanguardia թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցանկը գլխավորել Է սխտորը, որը համարվում Է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց: Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, եւ հապալասը, որը պաշտպանում Է շնչուղիները: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում Է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ եւ բջջանյութ պարունակող բրոկոլի:

Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:

Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]