Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պապիկյանը կոչ արեց մի վայրում հաշվառված, բայց այլ վայրում բնակվողներին մասնակցել քվեարկությանը

Պապիկյանը կոչ արեց մի վայրում հաշվառված, բայց այլ վայրում բնակվողներին 
մասնակցել քվեարկությանը

ՋԵՐՄՈՒԿ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այո»-ի շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (գտնվում է արձակուրդում) Սուրեն Պապիկյանը կոչ արեց մի քաղաքում կամ գյուղում գրանցված, բայց փաստացի մեկ այլ վայրում բնակվող քաղաքացիներին անցնել համապատասխան ընթացակարգերն ու ժամանակավորապես ներառվել փաստացի գտնվելու վայրի ընտրողների ցուցակում՝ հանրաքվեին մասնակցելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանն ասաց Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Ջերմուկում լսեցի այն մասին, որ բազմաթիվ ջերմուկցիներ ապրում են Երևանում՝գրանցված լինելով Ջերմուկում: Այս նախադեպը մեր հանրապետության շատ տարածքներում է առկա»,-ասաց նա ու հիշեցեց այն ընթացակարգը, որով մարդիկ կարող են օգտվել հանրաքվեին մասնակցելու իրենց իրավունքից:
Այն ընտրողները, որոնք հանրաքվեի օրը գտնվում են Երևանում, սակայն ունեն ՀՀ-ի այլ վայրի գրանցում, քվեարկությունից 10 օր առաջ պետք է կազմակերպեն այդ գործընթացը: Այդ մարդիկ կարող են գնալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժիններ ու ներկայացնել դիմում՝ հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին: Ոստիկանությունում պետք է անպայման նշել քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Եվ լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընտրողի տվյալները ժամանակավորապես կհանի ընտրողների ցուցակից՝ ըստ հաշվառման վայրի և կավելացնի ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Պապիկյանը շեշտեց՝ սա շատ կարևոր է: «Ընտրողների քվեն շատ կարևոր է մեզ համար: Մեր պետության, յուրաքանչյուրի համար այս գործընթացը շատ կարևոր է»,-ասաց նա ու ևս մեկ անգամ կոչ արեց այս գործընթացն անպայման անել:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին: Քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի շտաբի անդամների հետ քարոզարշավ է անում Ջերմուկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]