1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. քաղաքապետը մանրամասներ է ներկայացնում

Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. քաղաքապետը 
մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է համացանցում տարածված տեղեկություններին, թե կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիներն Էջմիածնից են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ Դիանա Գասպարյանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հաստատելով, որ վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ:

Էջմիածնի քաղաքապետը հավելել է, որ պացիենտը մեկուսացված է, պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը: Դիանա Գասպարյանը հայտնել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Ներկայում Հայաստանում ընդհանուր առմամբ առկա է կորոնավիրոսով վարակվածության 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ի մասին` մարտի 11-ին: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Նրա հետ շփված անձինք կարանտինի մեջ են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Մարտի 11-ին գրանցված դեպքերից երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]