Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսից պաշտպանվելու դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի

Կորոնավիրուսից պաշտպանվելու դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Այդ մասին գրում Է Metro-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չԷ, եւ կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը: Օրինակ, ոմանք քաղաքում քայլում են կենդանիների մռութներով վառ դիմակներով, գույնզգույն սմայլիկներով կամ Էլ սեւ դիմակներով, այդ թվում՝ գանգերիի պատկերով:

Քաղաքի բնակիչների մեծամասնությունը չի կարող խուսափել հասարակական վայրերից, ինչի կապակցությամբ դիմակները նրանց համար դարձել են պաշտպանության միակ հասանելի միջոցը: «Չկան պատվաստանյութեր, չկան դեղամիջոցներ: Ուրեմն ինչու չպաշտպանենք ինքներս մեզ»,- հարց Է տալիս 30-ամյա Իթան Բլեքմոնը, որը սեւ դիմակ Է կրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]