Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել

 Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է 
իրենց հետ կապի մեջ լինել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի՝ աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։ Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81»,-ասված է հայտարարության մեջ: Դեսպանությունը միաժամանակ խնդրում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։

Ղազախստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը համատեղության կարգով կատարում է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները՝ նստավայրը Նուր-Սուլթան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]