Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը եկել է չորս տարվա վաղեմության զգեստով

Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը եկել է չորս տարվա վաղեմության զգեստով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհին Place2Be մանկական բարեգործական կազմակերպության ստեղծման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցել Է չորս տարվա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը տեղի Է ունեցել Բուքինգհեմյան պալատում, մարտի 9-ին: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է բրիտանացի դիզայներ Ջեննի Փեքհեմի՝ մաքսի երկարության եւ թափանցիկ թեւքերով կապույտ զգեստով, որը զարդարված Էր արհեստական թանկարժեք քարերով եւ ուլունքներով: Նրա կերպարը համալրել են հագուստի երանգով քլաթչը եւ խոշոր ականջօղերը: Քեյթի ոտքերին եղել են Jimmy Choo կրունկով 550 ֆունտ ստեռլինգ արժողությամբ փայլուն տուֆլիներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ 38-ամյա դքսուհին այդ զգեստն արդեն հագել Էր 2016 թվականին Հնդկաստան կատարած թագավորական շրջագայության ժամանակ: Դրանով նա Մումբայում համերգ Էր այցելել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ միասին: Նշվում Է, որ այդ պահին զգեստի արժեքը կազմում Էր 3,5 հազար ֆունտ ստեռլինգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]