Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայի սամբոյի երիտասարդական առաջնությունը հետաձգվել է անորոշ ժամանակով  

Եվրոպայի սամբոյի երիտասարդական առաջնությունը հետաձգվել է անորոշ 
ժամանակով

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի սամբոյի պատանեկան և երիտասարդական առաջնությունները հետաձգվել են անորոշ ժամանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ հաշվի առնելով COVID-19-ի՝ կորոնավիրուսի տարածումն ու Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի որոշումը, ապրիլի 9-13-ը Բուլղարիայի Պանագյուրիշտե քաղաքում անցկացվելիք Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]