Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն Է գրանցվել Վրաստանում: Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց Է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ Էին գտնվում, եւ որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել Էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման ընթացքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան Է: Նշվում Է, որ մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրության հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]