Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն արձագանքեց քարոզարշավին կրթական համակարգը ներգրավելու մասին քննադատությանը

Արայիկ Հարությունյանն արձագանքեց քարոզարշավին կրթական համակարգը 
ներգրավելու մասին քննադատությանը

ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Ոչիստներն» այսօր հայտարարել են, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում, ուսուցիչներ ու աշակերտներ ենք բերել հանրահավաքին։ Որևէ մեկը չի կարող մեր ուսուցչին, կրթական համակարգն առհասարակ ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կամովին իր այո-ն կամ ոչ-ը արտահայտելու»,- ասաց Հարությունյանը։

Մարտի 10-ին Սյունիքի մարզի Ագարակ համայնքից մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի շտաբի քարոզարշավը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներն և այլ պաշտոնյաներ։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]