Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ Է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել Է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»:

Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս Է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել Է:

«Պարոն Յուրին ձեռնպահ Է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից եւ ճեպազրույցից: Նա գտնվում Է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում Է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել Է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան: Մարտի 10-ի դությամբ Վրաստանում կորոնավիրուս Է հայտնաբերվել 15 մարդու մոտ: Բայց Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների քանակը կաճի, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]