Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքում նախորդ տարի շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել

Կոտայքում նախորդ տարի շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում տնտեսական ակտիվություն է նկատվում, մի շարք ուղղություններով բիզնես ծրագրեր են իրականացվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի տնտեսական գրավչությունը տեսնում է 5 ուղղություններով: Առաջինը զբոսաշրջությունն է: Ներկայում Կոտայքում  գործում է շուրջ 100 հյուրանոցային տնտեսություն, որոնցից  51-ը՝ միայն Ծաղկաձորում: Այս համատեքստում մարզպետը նշեց, որ կարևորում է համայնքային տուրիզմի զարգացումը: Այդ նպատակով բիզնես զբոսաշրջային ծրագրերն ուղղորդվում են համայնքներ: Այնտեղ խնդիր է դրված զբոսաշրջային ակտիվությունն ավելացնել՝ բարելավելով ենթակառուցվածքները, իրականացնելով համապատասխան ծրագրեր:

 Հաջորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկան է՝ ֆոտովոլտային պանելներ, հողմակայաններ և այլն: Մարզպետը նշեց, որ թե՛  ֆոտովոլտային պանելների, թե՛ հողմակայանների ուղղությամբ ընթացքի մեջ ծրագրեր ունեն:

«Եվրոպական «Աքսիոնա» ընկերության հետ հուշագիր էինք ստորագրել նախորդ տարի: Այս պահին ընկերությունը մարզի մի քանի բնակավայրերում գեոդեզիական, հողաշինական աշխատանքներ է իրականացնում հողմակայաններ կառուցելու համար: Որոշ համայնքներում, մասնավորապես, Հրազդանի վարչական տարածքում հանրային լսումներ են կատարվում: Բառացիորեն մի քանի օրից՝ մարտի 16-ին, ընկերության եվրոպական գործընկերները Հայաստանում են լինելու, թեպետ արձակուրդի մեջ եմ գտնվելու, բայց հանդիպելու եմ, քննարկելու ենք հետագա աշխատանքները»,-ասաց մարզպետը:

Տնտեսական գրավչության հաջորդ ուղղությունը տեխնոլոգիական գյուղատնտեսությունն ու ինտենսիվ այգեգործությունն է: Միայն անցյալ տարվա տվյալներով Կոտայքի մարզում  հավելյալ 22 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվել: Ներկայում, ընդհանուր առմամբ, մարզում կա 125 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություն: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ շուկա, արաբական երկրներ:

Հաջորդ ուղղությունն ադամանդագործությունն է: Վերջերս ադամանդագործության խոշոր ծրագրի մեկնարկ տրվեց, որն ունի 700 նոր աշխատատեղի պոտենցիալ: Արդեն 200-ից ավելի անձինք աշխատանքի մեջ են: Կոտայքում, ընդհանուր առմամբ, գործում է 13 ադամանդագործական ընկերություն:

Հինգերորդ ուղղությունը քաղաքաշինական, շինանյութերի արտադրության ուղղությունն է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս ուղղությամբ մարզում շինանյութերի արտադրության խոշոր ծրագրեր են իրականացվում: Մարզպետը տեղեկացրեց, որ 2019 թվականին Կոտայքում շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել տարբեր ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]