Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սարգսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են:  Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,- գրել է Երգի պետական թատրոնի նորընտիր ղեկավարը:

Հայաստանի երգի պետական թատրոնը 1994 թվականին հիմնադրել է և ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]