Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հրավիրում է հանդիպման

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հրավիրում է հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի վաղ առավոտից «Այո»- քարոզարշավի շրջանակում կհանդիպի Սյունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Փաշինյանը գրառմամբ  քաղաքացիներին հրավիրել է հանդիպման:

«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում»,-գրել է Փաշինյանը:

Մարտի 10-ի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։  Փաշինյանը սիրով հրավիրել է բոլոր տեղացիներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]