Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարզպետը տնտեսություններին հորդորում է օգտվել գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերից

Մարզպետը տնտեսություններին հորդորում է օգտվել գյուղատնտեսական աջակցության 
պետական ծրագրերից

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գանձակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց գյուղացիական տնտեսություններին՝ օգտվել պետության կողմից իրականացվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերից, որոնց թիվը հասնում է տասի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, անդրադառնալով դիզվառելիքի, պարարտանյութերի ու սերմացուների սուբսիդավորման խնդրին, մարզպետը նշեց, որ դիզվառելիքի սուբսիդավորումը, պայմանավորված նախկին իշխանությունների կողմից թույլ տրված չարաշահումներով, կառավարության կողմից դադարեցված է, իսկ պարարտանյութերի եւ սերմացուների մատակարարման համար համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կցուցաբերվի պահանջվող աջակցությունը:

«Դիզվառելիքի սուբսիդավորման քաղաքականությունն ուղեկցվել է բազմաթիվ չարաշահումներով, այդ պատճառով էլ այդ ծրագիրը կառավարության կողմից դադարեցված է: Այն գնով որ սուբսիդավորված դիզվառելիքը հասցվում էր տնտեսություններին, այժմ նույն գնով վաճառվում է շուկայում, ուստի եւ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա: Պարարտանյութերի եւ սերմացուների հայտերը մենք համայնքներից ստացել եւ փոխանցել ենք Էկոնոմիկայի նախարարություն: Կանենք հնարավորը, որպեսզի գարնանացանը տնտեսությունները կատարեն ժամանակին, առանց խնդիրներ ունենալու: Միաժամանակ կոչ եմ անում՝ օգտվել գյուղատնտեսական այն ծրագրերից, որոնց աջակցում է կառավարությունը: Այդ ծրագրերի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք զարգացնել ձեր տնտեսությունները անասնապահության, այգեգործության, հողագործության, գյուղմթերքների վերամշակման եւ այլ ուղղություններում: Անհրաժեշտ խորհրդատվության համար կարող եք դիմել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն»,-տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]