Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետությունը ընդերքաբանական փորձաքննությամբ կբացառի իրական պաշարները թաքցնելը

Պետությունը ընդերքաբանական փորձաքննությամբ կբացառի իրական պաշարները 
թաքցնելը

ԵՐԵՎԱՆ,  9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է կարևոր փաստաթուղթ, որը կպատասխանի հարցին, թե հաստատվող բնական ռեսուրսներն իրո՞ք այդ ծավալներով են առկա, թե ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:

Նա նշեց՝ պատրաստվող փաստաթուղթը վերաբերում է ընդերքաբանական փորձաքննությանը: «Դա օրենքով նախատեսված էր, բայց չէր արվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է շատ կարևոր փաստաթուղթ: Դա կպատասխանի հարցին, թե այն ռեսուրսները, որոնք հաստատվում են, իրո՞ք կան, թե ոչ»,-ասաց Գրիգորյանն ու օրինակ բերեց:

Նա նշեց՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված, 2004-ին Էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ այնտեղ կա 8 տոննա ոսկի, իսկ 2009-ին հաստատվել է, որ կա 35.6 տոննա ոսկի: Նախարարը նկատեց՝ կազմակերպությունը գումարներ է ներգրավել,  սակայն չի աշխատել, որովհետև ոսկու պաշարները հստակ չեն եղել, հիմա էլ կան լքված պոչամբարներ, միլիոնավոր դոլարների վնասներ, կազմակերպությունը սնանկացել և թողել է:

«Եվ ՀՀ-ի տեսակետից էլ սա հեղինակության հետ կապված հարց է, որ պետական կառավարման մարմինը հաստատել է մի ծավալ, որ իրականում չի եղել»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]