Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Թաիլանդում ռոբոտները խնամում են կորոնավիրուսով հիվանդներին

Թաիլանդում ռոբոտները խնամում են կորոնավիրուսով հիվանդներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չուլալոնգքոռնի համալսարանը եւ Advanced Info Service (AIS) կապի գործարկուն Թաիլանդում մշակել են 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ, որոնք թույլ են տալիս հետեւել եւ խնամել կորոնավիրուսով հիվանդներին: Դրանցից մի քանիսն արդեն կիրառվում են թագավորության երեք բժշկական հիմնարկություններում. երկուսը՝ Ռաչավիթի հվանդանոցում, մեկը՝ Թալիանդի կրծքի կենտրոնական ինստիտուտում եւ Նոփարաթ Ռաչաթանի հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր 5G ցանցը գործի ենք դրել գործարար շրջաններում ինտելեկտուալ ռոբոտներն օգտագործելու համար նոր կորոնավիրուսի դեմ պաքարում»,- մարտի 9-ին մեջբերում Է Bangkok Post թերթը AIS-ի համազգային գործողությունների եւ աջակցության ղեկավար Վասիթ Վաթանասափի խոսքը: Ռոբոտները հավաքել են Չուլալոնգքոռնի համալսարանի ճարտարագիտական եւ բժշկական ֆակուլտետներում:

Մեքենաներն օգտագործվում են կասկածի տակ գտնվող մարդկանց ախտանիշների հսկման եւ արդեն ախտահարվածների խնամքի համար, որպեսզի նվազեցվի բժշկական անձնակազմի վարակման հավանականությունը: Այս պահին թագավորությունում հաստատված Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության 50 դեպք, բուժվել Է 33 մարդ, նաեւ երկրում մեկ մահացու վախճան Է արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ