Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Հայ սկաուտները երախտագիտություն են հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հայ սկաուտները երախտագիտություն են հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց 
ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հայ սկաուտները կազմակերպել են երթ՝ երախտագիտություն հայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սիրիական SANA գործակալությունը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներն իրենց շնորհակալության խոսք են ուղղել խորհրդարանի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց քայլը:  

Երթի մասնակիցները շնորհակալական գրառումներով, դրոշներով ուղղվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ հանդիպել են Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղին, պատգամավորներին, որոնց թվում էր նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։ Համուդա Սաբբաղին ջերմորեն ողջունել է երթի մասնակիցներին և բարձր գնահատել հայ ժողովրդին հավատարմությունը Սիրիային:

Նա նշել է, որ երթի կազմակերպումը համընկել է խորհրդանշական օրվա հետ՝ Սիրիայում հեղափոխության օրվա հետ: Համուդա Սաբբաղին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցն այն եզակիներից էր, որ ընդունվեց միաձայն քվեարկությամբ, այլ ոչ մեծամասնությամբ՝ հաստատելով, որ ով չի ճանաչում ցեղասպանությունը, համարվում է հանցագործության մի մաս:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ