Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմիտասի անվան քառյակը համերգով կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ

Կոմիտասի անվան քառյակը համերգով կներկայացնի հայ ժամանակակից 
կոմպոզիտորների կվարտետներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգով հանդես կգա՝ հնչեցնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա մարտի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրում ընդգրկված են Ժիրայր Շահրիմանյանի "Ten Microludes for String Quartet", Վաչե Շարաֆյանի "Have Mercy on me, O God" (հայաստանյան պրեմիերա, որի ընթացքում հանդես կգա Young Artists Opera ծրագրի մենակատար երգիչ Տիգրան Մելքոնյանը), ինչպես նաև Սուրեն Զաքարյանի "In statu nascendi", Լևոն Չաուշյանի "From a Time of Absurdity" (առաջին կատարում) ստեղծագործությունները:

Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի կազմում հանդես են գալիս Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), մշտապես ունկնդրին է ներկայացնում ոչ միայն դասական ու սիրված գործեր, այլև հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրությանը ներկայացնելով մերօրյա կոմպոզիտորական արվեստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]