Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցություններ կվարեն Իդլիբի շուրջ

ՌԴ-ի եւ Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցություններ կվարեն Իդլիբի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու իրադրության շուրջ: Այդ մասին ասված Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Իդլիբի վերաբերյալ) մոսկովյան հուշագրին համապատասխան, մարտի 10-ին Անկարայում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ»,-նշում Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում M-4 ավտոմայրուղում համատեղ պարեկման մանրամասները, որի սկիզբը նախատեսված Է մարտի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]