Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործարարները պատրաստ են ներդրում կատարել  հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղում

Գործարարները պատրաստ են ներդրում կատարել  հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գործարարները պատրաստ են ներդրում կատարել  հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող նախկին Խարկով, ներկայիս՝ Նորշեն գյուղում: Իսկ մինչ այդ գյուղ մտնելու գործընթացը կհեշտացվի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:  

Սահմանակից գյուղի՝ առանց անցաթուղթ մուտք գործելու հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել   տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում. արդյունքում՝ որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: «Ես, որպես մարզպետ, առնվազն 5-6 նման առաջարկ եմ ստացել՝ սկսած սեփական տան առկայությունից մինչեւ տարբեր ծառայությունների մատուցում: Մարդիկ սպասում են ընթացակարգերի ավարտին եւ կարգավիճակի հստակեցմանը: Ուզում են հստակ իմանալ, թե այդ տարածքում ինչպես եւ ինչ ծառայություն հնարավոր կլինի իրականացնել»,- նշեց Շիրակի մարզպետը:

Հայտեր են ստացվել ինչպես Հայաստանի, այնպես էլ  արտերկրի գործարարներից: Սահմանային ռեժիմի փոփոխությունն, ըստ մարզպետի, ենթադրում է մուտքի պարզեցում: «Իհարկե, վերահսկողական գործիքներ կլինեն, բայց ամեն ինչը կլինի շատ  պարզ, առանց բնականոն հոսքերին խանգարելու»,- հավելեց մարզպետը:

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ գործընթաց է: Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Գյուղն այսօր ունի միայն  մեկ բնակիչ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]