Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար

Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում անցորդներին անակնկալի  է բերել:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Վախթանգ Կիկաբիձեն փողոցի երաժիշտից վերցրել  բարձրախոսն ու կատարել «Аэродром» երգը:

Վախթանգ Կիկաբիձեն մոտենում է փողոցում «Мои года, моё богатство» երգը կատարող երիտասարդին:

«Այդքան երիտասարդ ես, ինչո՞ւ ես այդ տխուր երգ երգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Վախթանգ Կիկաբիձեն:

Այնուհետև երաժիշտին խնդրել է նվագել «Аэродром»-ը, և բարձրախոսը վերցրել է ու երգել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am