Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ:

Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ անցյալ տարի աշնանը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ։

Նախագահ Սարգսյանը մեր երկրում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ պատրաստ է հանդիպել ճապոնացի գործարարներին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կրթության ոլորտներում, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության, սննդի արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]