1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի հոբելյանին

Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի 
հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել 

«Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով:

Այնուհետև երեխաները հնարավորություն կունենան կազմելու «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին, և գունավորել այն:

Աղայանի 180-ամյակին անդրադարձել էր նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը` փետրվարի 14-ին  բացելով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացրել էր, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները, նաև լուսանկարների հագեցած հավելված, որում տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը և այլ բացառիկ նմուշներ»,-նշել էր Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]