Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի այցը չեղարկելու հայերի, ասորիների, հույների կոչին

Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի այցը չեղարկելու հայերի, 
ասորիների, հույների կոչին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի հայկական, ասորական, հունական, համայնքներին միացել է նաև կիպրականը՝ պահանջելու երկրի կառավարությունից չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Կիպրական համայնքի նախագահ Մայքլ Քրիստոդուլուն հայտարարել է, որ Էրդողանը տեղ չունի Ավստրալիայում, քանի դեռ մերժում է ցեղասպանությունը և տարածաշրջանում կիրառում է զավթողական քաղաքականություն: 

Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է կիպրական համայնքի որոշումը՝ նշելով, որ համայնքը, որը մտահոգված է իր հայրենակիցների անվտանգությամբ, բոլոր իրավունքներն ունի անհանգստանալու նաև այն տեղեկությամբ, ըստ որի`Ավստրալիան պատրաստվում է ընդունել բռնապետ Էրդողանին:  

«Ավստրալացիները հիշում են այն, որ մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը սպառնացել էր վերադարձնել ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք ուղևորվում էին Գալիպոլի՝ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով»,-նշել է Հայկ Կայսերյանը՝ մեջբերելով Էրդողանի այն խոսքը, որ այդ մարդիկ «հետ կուղարկվեն դագաղների մեջ ինչպես իրենց պապերը»:

Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքների ներկայացուցիչներն օրեր առաջ ստորագրել էին հուշագիր՝ միասնական հանդես գալով Արդարության նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]