1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղի է ունեցել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը

Տեղի է ունեցել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող 
միջգերատեսչական խմբի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 5-ին  տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը, որին մասնակցում էին նաև Երևանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի ներկայացուցիչները՝ ՄԱԿ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որը լայն հնարավորություն է ընձեռում շահագրգիռ բոլոր դերակատարների անմիջական ներգրավմամբ վերանայելու և գնահատելու կատարված աշխատանքը, ինչպես նաև ուղենշելու հետագա համագործակցության հեռանկարներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Կողմերը հանգամանալիք քննարկում ունեցան համագործակցության ընթացիկ ծրագրերի շուրջ՝ ներկայացնելով ձեռքբերումները։ Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրով։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ և կառուցողական համագործակցության շնորհիվ ձևավորված գործընկերային սերտ կապերը նպաստում եմ ԿԶՆ-երի ազգայնացման պատշաճ գործընթացի կյանքի կոչմանը, որում առանձահատուկ կարևորության է արժանանում նաև Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]