Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, կասկածելի դեպքերի թեստերի արդյունքները հայտնի կլինեն Երևանում

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, կասկածելի դեպքերի թեստերի արդյունքները 
հայտնի կլինեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կորոնավիրուսի դեպք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը:

«Մինչև այսօր հաստատված որևէ դեպք չունենք: Արցախում վերահսկողությունը շարունակվում է թե տեղի բնակիչների, թե մեզ մոտ եկած զբոսաշրջիկների հետ կապված: Կասկածելի դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ»,-ասաց Կարինե Բալայանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու դեպք է արձանագրվել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը հաստատեց, որ Մարտունու շրջանում կորոնավիրուսի կասկածով երկու դեպք եղել է: «Իրանից գալուց հետո մշտական հսկողության տակ են գտնվել, հիմա նրանց ջերմությունը բարձրացել է, հետազոտության ենք ենթարկել և նմուշներն ուղարկել Երևան, որպեսզի ստանանք պատասխանները: Հնարավոր է, որ սովորական գրիպ լինի, պարզապես կասկած կա այնքանով, որ Իրանից են վերադարձել»,- ասաց Հարությունյանը: Ամուսիններն այժմ մեկուսացված են, իրենց լավ են զգում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մինչև այս պահը կորոնավիրուսի որևէ նոր հաստատված դեպք չկա, իսկ օրվա թարմացումը կլինի երեկոյան:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 31 մարդ, ովքեր առնչություն են ունեցել այդ տղամարդու հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]