1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք Է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակման նոր դեպք Է հաստատվել Իտալիայի քաղաքացու մոտ, որն Ռուսաստան Է ժամանել փետրվարի 29-ին: Այդ մասին մարտի 5-ին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Մարտի 5-ին հաստատվել Է Իտալիայի Հանրապետության քաղաքացու մոտ COVID-2019 նոր կորոնավիրուսային վարակով հիվանդանալու բերովի դեպքը Իտալիայից»,-հայտնել են շտաբում:

Նշվում Է, որ վարակվածը մարտի 2-ին բուժօգնության Էր դիմել սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններով: «Հիվանդությունն ընթանում Է թեթեւ կլինիկական ձեւով, կատարվում Է սիմպտոմատիկ բուժում: Պացիենտի վիճակը բավարար Է»,-ընդգծել են շտաբում:

Բացի այդ, բժշկական հսկողության տակ են գտնվում նրա հետ շփված անձինք:

Ներկա դրությամբ ՌԴ-ի տարածքում հայտնաբերված Է նոր կորոնավիրուսով վարակման չորս դեպք (ներառյալ մարտի 5-ին հաստատվածը): Բացի այդ, երկրում բուժման մեջ են ՌԴ-ի երեք քաղաքացիներ, որոնց մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն Է հայտնաբերվել Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]