Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լոմո գրուպ»-ը «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում կիրականացնի 1,28 մլն դոլարի ներդրումային ծրագիր

«Լոմո գրուպ»-ը «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում կիրականացնի 1,28 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Լոմո գրուպ» ընկերությունը ներառել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվեց 5 տարի:

Հիմք ընդունելով «Լոմո գրուպ»-ի կողմից «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն որոշումը:

Կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին և մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) և «ԷԿՈՍ» ՓԲԸ միջեւ կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: «Լոմո գրուպ»-ի կողմից հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ:

«Լոմո գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է ծրագրի շրջանակներում (2020-2024 թթ.) իրականացվելիք ներդրումները հասցնել 1 մլն 280 000 դոլարի:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` մոտ 200 000 դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 79.2 քմ տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում: «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]