Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվանից դասապրոցեսը կվերականգնվի

 Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվանից դասապրոցեսը կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավանականությունը մեծ է, որ գալիք երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, հանրապետությունում դասապրոցեսը կվերականգնվի: Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը։

Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]