Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված  հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Associated Press»-ը տեղեկացնում է, որ խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահին, ով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան: Վերջինս կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել: 

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել: Մարտի 5-ին սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]