1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները

Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման 
աշխատանքները

ԳԱՎԱՌ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում մեկնարկել է վերականգնողական կենտրոնի գործարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2019 թվականից «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները: Համայնքի ավագանու կողմից անհատույց տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար: Երկամյա ծրագրից հետո 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։

«Այդպիսով, Սեւանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրի թիրախը Սեւան համայնքն է եւ տարածաշրջանի գյուղական համայնքները: Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ մասնագիտացված ցերեկային խնամքի կենտրոնի միջոցով հաշմանդամություն եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Կենտրոնում աշխատելու է 12 հոգուց բաղկացած անձնակազմ: Ծրագրի մեկնարկից առաջ ստորագրվել է համագործակցության Հուշագիր Սեւան համայնքի եւ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջեւ,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]