Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պապիկյանը բացառում է համայնքապետերին «Այո»-ի օգտին աշխատելու հրահանգ տալու հնարավորությունը

Պապիկյանը բացառում է համայնքապետերին «Այո»-ի օգտին աշխատելու հրահանգ 
տալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը բացառում է, որ կարող է համայնքապետերին հրահանգվել` աշխատել «Այո»-ի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պապիկյանն ասաց խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:

«Եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք ներկայացնել, բարձրաձայնել, անվանական նշել այն մարդկանց, որոնք նման քայլերի են դիմել: Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս` Տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ: Նման հրահանգ չի եղել: Նաև հայտարարել եմ, որ որևէ համայնքապետ թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի»,- ասաց Պապիկյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]