Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Վարչապետը որոշել է, թե ովքեր կլինեն ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը

Վարչապետը որոշել է, թե ովքեր կլինեն ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժպ-ների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեց գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը:

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ  կան և  այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել: «Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-ասաց նա ու նշեց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։

Փաշինյանի կարծիքով սակայն ճշգրիտ ախտորոշմանը առնվազն մոտ են:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո: Իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am