Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Զվարթնոցից» Երեւան... Կապանով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Զվարթնոցից» Երեւան... Կապանով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անցած տարվա հունիսի 29-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվեցին բոլոր տեսակի վճարներից, այդ թվում նաեւ՝ Երեւան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ ամսական վճարից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ամռանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հույս էր հայտնել, որ տաքսու վարորդներին հարկային պարտավորություններից ազատելու արդյունքում վերջիններս հետեւողական աշխատանք կտանեն իրենց մատուցած ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ «ամեն զբոսաշրջիկ, որը Հայաստանում նստում է տաքսի, ստանում է կոնկրետ տպավորություն»:

Ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ տաքսու վարորդների համար նման կարգի բարենպաստ պայմանների ստեղծման արդյունքում այդպես էլ չարձանագրվեց մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, եւ ինչն ավելի մտահոգիչ է՝ չկարգավորվեց նաեւ առանց հաշվիչը միացնելու անհարկի մեծ գումար պահանջելու հարցը, առավել եւս, երբ իրենց ծառայությունից օգտվողը զբոսաշրջիկ կամ ոչ տեղացի է լինում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում բավականին պակասել են նման բողոքները, չնայած տեղյակ են, որ խնդիրը դեռ առկա է։ Պատգամավորը խնդրի լուծման պայմաններից մեկը համարում է այլընտրանքի առկայությունը, որը կապահովագրի զբոսաշրջիկին եւ նա նորմալ սակագներով կկարողանա հասնել քաղաք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]