Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդկաններին  տրվում է անվճար սնունդ

Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդկաններին  տրվում է անվճար սնունդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական միջնորդությամբ և Արտաշատի բժշկական կենտրոնի ֆինանսական կայունացման արդյունքում բուժհաստատությունում ծննդկաններին արդեն տրվում է անվճար սնունդ՝ օրը երկու անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատի մարզպետարանից, սննադակարգին ծանոթանալու համար մարզպետը մարտի 3-ին անձամբ է եղել այդ բուժհաստատությունում: Ծննդկանները նշել են, որ գոհ են սննդից, և շնորհակալություն հայտնել նման հոգատար վերաբերմունքի համար:

Ֆինանսական պայմանների բարելավման դեպքում մարզի մյուս բուժհաստատություններում ևս ծննդկաններին անվճար սնունդ տրամադրելու կարգ կներդրվի:

Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով՝ բուժկենտրոնում ուժեղացվել է հսկողությունը: Հիվանդանոց մտնելուց առաջ քաղաքացիները պարտադիր ստուգվում են: ԲԿ-ում գործում է նաև «մեկուսարան»՝ կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացի հայտնաբերելու պարագայում այնտեղ առանձնացնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]