Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽ-ում հասկանում են ՀՀ-ում սպասվող հանրաքվեի կարևորությունը. Քրիստոս Յակումոպուլոսն՝ ԱԺ նախագահին

ԵԽ-ում հասկանում են ՀՀ-ում սպասվող հանրաքվեի կարևորությունը. Քրիստոս Յակումոպուլոսն՝ ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: 
  
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, մարտի 3-ին Ազգային ժողովը քննարկել է դատաիրավական բարեփոխումների մի հսկա փաթեթ, եւ այս բարեփոխումները կրկին էական քայլեր կդառնան կոռուպցիայի կանխարգելման եւ դատական համակարգի առողջացման ու անկախացման ուղղությամբ:

Քրիստոս Յակումոպուլոսը հետաքրքրվել է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներով եւ առաջիկայում սպասվող հանրաքվեով՝ նշելով, թե Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ սա շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդի համար եւ ուրախ կլինեն աջակցել: 
  
Արարատ Միրզոյանը մանրամասն բացատրել է իրավիճակը եւ շեշտել, որ իր խորին համոզմամբ՝ այս հանրաքվեն եւ առհասարակ այս հարցի լուծումը շատ լուրջ քայլ է լինելու Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ չի կարող լինել լիակատար ժողովրդավարություն, եթե չլինեն իշխանության պրոֆեսիոնալ եւ անկախ փոխզսպման ճյուղեր, ինչպես նաեւ չի կարող դատական իշխանությունը լինել այս ժողովրդավարական համակարգի մաս ու զսպել մյուս ճյուղերին, եթե չլինի անկախ, անաչառ, օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ, սակայն, ցավոք, նման Սահմանադրական դատարան Հայաստանում հիմա չկա, եւ հանրաքվեն ամենալավ ճանապարհն է՝ անելու այդ փոփոխությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]