Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Ջեյմս Բոնդի պատվին

Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Ջեյմս Բոնդի պատվին
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը յոթկիլոգրամանոց ոսկեդրամ Է վաճառքի հանել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման նախաշեմին: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
9 հազար դոլար (7 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված Է գործակալի Aston Martin DB5 ավտոմեքենան՝ BMT 216A համարանիշով եւ նրա ատրճանակով: 185 միլիմետր տրամագծով դրամանիշն «ամենախոշոր մետաղադրամն Է բրիտանական դրամահատարանի ավելի քան հազարամյա պատմության ընթացքում», նշում Է հեռուստաալիքը:
Բոնդի արկածների երկրպագուները նաեւ կկարողանան ձեռք բերել ավելի «բյուջետային» 2,6 հազար դոլար (2 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ ոսկեդրամ:
«Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմը, որը Մեծ Բրիտանիայի Էկրաններին կհայտնվի ապրիլի 2-ին, բոնդապատումի վերջին ֆիլմը կլինի 52-ամյա դերասան Դենիել Քրեյգի համար, որն արդեն նկարահանվել Է MI6 բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության նշանավոր գործակալի մասին հինգ կինոնկարում: Անգլիացին գերազանցել Է Ռոջեր Մուրի (1927-2017 թթ.)՝ որպես այն դերասանի ռեկորդը, որն ամենից երկար Է Էկրանին մարմնավորել գաղտնի ծառայության գերլրտեսի կերպարը:
007 գործակալի արկածների մասին «Դոկտոր Նոու» վերտառությամբ առաջին ֆիլմն Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Բոնդապատումի՝ ներկա դրությամբ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ-ը», համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար: Կինոսերիայի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցում են 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ