Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2000-ից ավելի քաղաքացի անվճար ստացավ 4-ական դիմակ՝ մեկ ժպիտի դիմաց

2000-ից ավելի քաղաքացի անվճար ստացավ 4-ական դիմակ՝ մեկ ժպիտի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անվճար դիմակներ բաժանեցին անցորդներին՝ հստակ ուղերձով՝ կարևորը միայն գումար աշխատելը չէ, մարդասիրական քայլերը մեծ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի վարակով պայմանավորված լարված այս օրերին: Բժշկական դիմակներ և ձեռնոցներ ներկրող «Սավ գրուպ» ընկերության անդամները Հանրապետության հրապարակում իրականացրին իրենց մարդասիրական ակցիան, 2000 և ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Արամ Ստեփանյանը նշեց, որ ակցիան կրում է «Անվճար բժշկական դիմակներ՝ մեկ ժպիտի դիմաց» խորագիրը:

«Մենք յուրաքանչյուր քաղաքացու տալիս ենք 4-ական դիմակ, որպեսզի բոլորը կարողանան պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Իմ այս քայլով ցանկանում եմ օրինակ լինել այլ ներմուծողների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար աշխատել և գները թանկացնել»,- նշեց Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ ընկերության անդամները բաժանեցին մոտ 10 հազար բժշկական դիմակ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Առաջին դեպքի ախտորոշումից հետո Հայաստանում անց է կացվել ևս 17 անձի թեստավորում, և բոլորը բացասական պատասխանով են եղել, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]