Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանաստեղծ Գագիկ Դավթյանն արժանացել է Լեհ գրողների միության պատվավոր մեդալի

 Բանաստեղծ Գագիկ Դավթյանն արժանացել է Լեհ գրողների միության պատվավոր 
մեդալի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը գրական թարգմանության ոլորտում ակնառու նվաճումների համար արժանացել է Լեհ գրողների միության Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալի:

«Հարգելի Գագիկ Դավթյան, ուրախ եմ հաղորդելու, որ դուք արժանացել եք Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալի՝ գրական թարգմանության ոլորտում ակնառու նվաճումների համար: Շնորհավորում ենք…»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է մեդալի շնորհման կազմկոմիտեի նախագահ Դարիուշ Տոմաշ Լեբյոդան:

Մեդալը, որի դարձերեսին Կաֆկայի ձեռագրից մի դրվագ է, թողարկվել է Լեհ գրողների միության Բիդգոշչ-Տորունյան մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Այն կրում է մասնաճյուղի երկարամյա նախագահ, Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների անզուգական թարգմանիչ Ալֆրեդ Կովալկովսկու անունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]